«Իդայ» ցիկլոնը ավելի քան 400 մարդու մահվան պատճառ է դարձել

«Իդայ» ցիկլոնը ավելի քան 400 մարդու մահվան պատճառ է դարձել

«Իդայ» ցիկլոնի հետեւանքով տեղի ունեցած հորդառատ տեղումները Մոզամբիկում հանգեցրել են հեղեղումների եւ սողանքների, դառնալով 446 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։Ըստ տեղի պատասխանատուների հաղորդման, բնական տարերքն ընդհանուր առմամբ վնասել է երկրի 531 հազար բնակչի, որոնցից 110 հազարը գտնվում են աղետից տուժածների համար նախատեսված ժամանակավոր ճամբարում։