Պուտինն ու Բայդենը վաղվա հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն կհատկացնեն Ղարաբաղյան խնդրին

Պուտինն ու Բայդենը վաղվա հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն կհատկացնեն Ղարաբաղյան խնդրին

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդնեը վաղը Ժնեւում ունենալիք հանդիպման ժամանակ կանդրադառնան կորոնավիրուսի դեմ պայքարին, կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ ռեգիոնալ խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում եւ Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ Ուշակովի, առանձին քննարկվելու է Ղարաբաղյան իրադրությունը։ Իհարկե անդրադարձ է լինելու նաեւ ներուկրաինական խնդիրներին, Բելառուսի հետ կապված խնդիրներին։ Ուշակովը նշել է, որ օրակարգային հարցերը, որոնք համաձայնեցված են Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բավական լայն են եւ ըստ էության անդրադարձներ արվելու են կլիմայից ու Արկտիկայից մինչեւ Լեռնային Ղարաբաղյան իրադրույուն ընդգրկող պրոբլեմատիկային։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նկատել է, որ չի բացառվում, որ խոսվեն թեմաներ, որոնք համաձայնեցված չեն օրակարգով։