Գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում . նախարար

Գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում . նախարար
Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար Լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց կատարած իր այցից:

Նախարարը կատարել է նաև գրառում ՝ 

«Քիչ առաջ այցելեցի Լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց։ Մեկս մյուսին պատմեցինք մեր պատմությունները, ընկերացանք։ Պայմանավորվել ենք, որ շուտով նորից եմ գնալու նրանց այցելության։ Տղաների մեծ մասն ըմբշամարտ է պարապում։ Ու հաջորդ անգամ նրանց այցելելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Վստահ եմ՝ Արսենը չի մերժի ։)

Հ.Գ. Այսօր դպրոցում տնօրեն է փոխվել, ու գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում»։