Անվտանգության աշխատակիցը՝ ԲԿ-ում հարց լուծող

Հրազդանի ԲԿ-ի անվտանգության աշխատակից Արմեն Մելքոնյանը, ում 5 ամիս առաջ աշխատանքի է ընդունել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իրեն աշխատանքային պարտականություններից բացի, իր վրա է վերցրել ԲԿ-ի աշխատանքը: Մեզ հասած տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցը բժշկական կենտրոնում աշխատակիցներին ներկա-բացակա է անում, հիվանդների հետ խոսում, աշխատակիցներին նկատողություն անում, անգամ չի թողնում աշխատակիցը ընդմիջման ժամանակ սուրճ խմի: Բացի այդ Արմեն Մելքոնյանը հաճախ շրջում է ԲԿ-ին ամրագրված ծառայողալան մեքենայով: Իսկ Աբովյանի ընտրություններին էլ՝ Մելքոնյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է, իր հաշվին արձակուրդ է վերցրել, եւ լծվել էր ընտրական գործընթացի մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ նույն իրավիճակն է մարզի Աբովյան, Եղվարդ եւ Չարենցավան քաղաքների բուժհաստատություններում, մարզպետի «դրածոները» շրջանցում են իրենց վերապահված լիազորությունները:
Զրուցեցինք Հրազդանի ԲԿ-ի անվտանգության աշխատակից Արմեն Մելքոնյանի հետ: Մելքոնյանը ասաց, որ այս պահին արձակուրդում է, եւ մեր հարցերին կպատասխանի այն ժամանակ երբ աշխատանքի կգա:
-Ձեր հաշվին ե՞ք արձակուրդ վերցրել:
-Այո, իմ հաշվին եմ վերցրել արձակուրդը:
-Ե՞րբ կգնաք աշխատանքի:
-Դա իմ անձնական ա, ինչ համար եք հարցնում: Իմ հաշվին եմ վերցրել, երբ համար լինի, այն ժամակակ էլ կգնամ:
- Բացի Ձեր պարտականություններից, էլ ի՞նչ պարտականություններ եք կատարում Հրազդանի ԲԿ-ում:
- Չգիտեմ:
-Դուք չգիտեք, թե ի՞նչ եք անում ԲԿ-ում:
-Հարցրեք իրանց, իրանք կասեն, երբ որ կգամ գործի, կգաք էդտեղ կհարցնեք՝ կպատասխանեմ:
-Աբովյանում դուք հաճախ պտտվում եք ԲԿ-ին ամրագրված ծառայողական մեքենայով:
-Հնարավոր է պտտված լինեմ, մեքենայի գազի հետ խնդիր է եղել, պտտվել եմ , տարել եմ սարքել տվել:
-Ընտրությունների՞ ժամանակ:
-Դե էդ հատվածում ա եղել, որտեղ տանեի սարքեի, մեքենան չի օգտագործվել որպես ընտրության համար:
Կարծիքներ