Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը

Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մոտենում են ԱԱԾ շենքին, սակայն ոստիկանների մեծաթիվ զորքը նրանց թույլ չի տալիս հատել Խանջյան փողոցը: Նրանք շրջափակել են ցուցարարներին: Ոստիկանության մի գումարտակ էլ հսկում է ԱԱԾ շենքը:

Մինչ այդ մի քանի դրվագով վիճաբանություններ տեղի ունեցան Քոչարյանի համար երթ անողների և անցորդների միջև, նրանք միմյանց վիրավորեցին, նաև հայհոյեցին: Վիճակը շարունակում է լարված մնալ: Նշենք, որ Քոչարյանի աջակիցներին են միացել նաև ՎԵՏՕ շարժման անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ: