Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի  սպասում է հոսպիտալացման իր հերթին:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: