Ոնց բռնեցին, այնպես էլ բաց թողեցին

Ոնց բռնեցին, այնպես էլ բաց թողեցին

Կիրակի օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հպարտությամբ տարածեց․ «Մարտի 1-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում, եւ առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։ Հիշեցնենք, որ հետախուզվող Վահագն Հարությունյանը մեղադրվում է 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)»:

Դատախազությունից հաղորդել էին նաեւ, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է «սահմանված կարգով նախաձեռնել էքստրադիցիոն գործընթաց»։ Սակայն այս ուրախությունը կարճ տեւեց, երեկ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել, անգամ հումոր արեց․ «Արտակարգ դրությանը համահունչ՝ արտակարգ նորություն․ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, եւ վերջինս ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել»։