Ինչի՞ մեջ է Պապուաշվիլին մեղադրում օտարերկրյա դեսպաններին

Ինչի՞ մեջ է Պապուաշվիլին մեղադրում օտարերկրյա դեսպաններին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օտարերկրյա դեսպաններին մեղադրել է Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։

Նա Facebook-ի իր էջում գրել է, որ Վրաստանի կառավարությունը ժողովրդավարության թափանցիկությունն ապահավում է հենց այս տեսակի արտաքին միջամտության դեմ:

«Հյուրընկալող երկրի և հասարակության հետ կամուրջներ կառուցելու փոխարեն օտարերկրյա դեսպանները ուսուցչի դեր են կատարում երկիրը կառավարողների համար: Բանը հասավ նրան, որ դեսպանների խնդիրն այլևս ոչ թե հյուրընկալող երկրի հետ վստահություն հաստատելն էր, այլ իրենց լիազորությունները տեղական ղեկավարությանը պատվիրակելը: Սա լավ ենք հիշում խորհրդային ժամանակներից՝ Մոսկվայից միշտ ուղարկում էին Կենտկոմի երկրորդ քարտուղարին, որը երկրի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր»,-նշել է Պապուաշվիլին:

Նրա պնդմամբ, արտաքին օգնությունը, ի տարբերություն դիվանագիտության, հեռու է փոխզիջումներից և ընդհանուր շահերի պաշտպանությունից և ուղղված է երկրների ներքին քաղաքականության արտաքին շահերի պաշտպանությանը։ 
Պաշտոնյան ընդգծել է, որ նման արտաքին շահերը, երբ ներդրվում են երկրի քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության մեջ, հետագայում դառնում են ներքին խնդիրների վրա ազդելու գործիք։