Ամերիկացի պրոֆեսորը կանխատեսել է Ջո Բայդենի հաղթանակը

Ամերիկացի պրոֆեսորը կանխատեսել է Ջո Բայդենի հաղթանակը

Ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, ով հայտնի էր դարձել այն բանով, որ կարողացել էր հստակ կանխատեսել նախագահական անցյալ ընտրությունների արդյունքները եւ Թրամփի հաղթանակը, այս անգամ հայտարարել է, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին հաղթելու է դեմոկրատ Ջո Բայդենը։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։

Լիխթմանը կանխատեսումներ իրականացնելիս օգտագործում է իր սեփական «Տասներեք բանալիներ դեպի Սպիտակ տուն» կոչված մեթոդը, որի էությունը կայանում է նրանում, որ առաջադրվում է տասներեք հարց, որոնց կարելի է միայն պատասխանել այո, կամ ոչ։ Եթե վեց եւ ավելի հարցերի պատասխանն «այո» է, ապա դա նշանակում է, որ հաղթանակի հավանականությունը մեծ է իշխող կուսակցության համար։ Հարցերն առնչվում են պետության տնտեսության, սոցիալական հուզումներին, սկանդալների առկայությանը, թեկնածուների ձեռքբերումներին եւ ձախողումներին եւ անձնական խարիզմային։ Լիխթմանը սկսել է ճշգրիտ կանխատեսումներ անել սկսած 1984 թվականից։ Նա միայն մեկ անգամ է սխալվել, երբ կանխատեսել է, որ կհաղթի Ալբերտ Գորը, սակայն հաղթել է Բուշ-կրտսերը։