Ուկրաինայից ժամանած նավը՝ Բեյրության պայթյունի էպիկենտրոնում

Ուկրաինայից ժամանած նավը՝ Բեյրության պայթյունի էպիկենտրոնում

Լիբանանյան եւ ռուսական մամուլում հայտնված տեղեկության համաձայն, Բեյրութի նավահանգստում ժամեր առաջ որոտացած պայթյունի էպիկենտրոնում հայտնվել է կայանված մի նավ, որը ժամանել է ուկրաինական Մարիուպոլ քաղաքից։ Մարիուպոլը գտնվում է բավական մոտ Դոնբասի հակամարտության գոտուն։ Նավի անվանումն է Mero Star։ Այն դուրս է եկել Մարիուպոլից հուլիսի 17-ին, հասել Բեյրութ օգոստոսի երեքին եւ խարիսխ նետել տեղի նավահանգստում։ Նավը նավարկել է Սյեռա-Լեոնեի դրոշի ներքո։ Այս մասին հայտնում է Tsargrad.tv-ն։