Վարդենիսցիները վերսկսել են բողոքի ակցիան. քաղաք մտնող ճանապարհները փակ են (տեսանյութ)

Վարդենիսցիները վերսկսել են բողոքի ակցիան. քաղաք մտնող ճանապարհները փակ են (տեսանյութ)

Այս պահին Վարդենիսում կրկին իրավիճակը լարվել է։ Քաղաքացիները փակել են Վարդենիս մտնող երկու գլխավոր ճանապարհները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճանապարհը որոշ ժամանակ բացվեց, քանի որ ցուցարարները համաձայնեցին հանդիպել մարզպետի հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Վարդենիսի մշակույթի տանը։ Սակայն հանդիպման արդյունքում քաղաքացիները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, իրենց պահանջը չի բավարարվել։ Ուստի, ինչպես նախօրոք հայտնել էին, կրկին փակել են ճանապարհները։ 

Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Գոնե էնպես անեն սահմանամերձ բնակիչների կյանքը հեշտանա, ավելի են բարդացնում։ Ինչի պիտի ես Սոթքից գամ հասնեմ Վարդենիս, էնտեղից էլ Մարտունի։ Իմ ճանապարհածախսն ո՞վ ա տալու։ Մի կողմից թուրքն ա, մյուս կողմից սրանք։ Ի՞նչ, ուզում են դատարկե՞ն, չի ստացվելու»- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասն` տեսանյութում