PR-սիրավեպեր․ ինչի ասես չեն դիմի աստղերը

PR-սիրավեպեր․ ինչի ասես չեն դիմի աստղերը

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար եւ մոդել Վիկտորյա Բոնյան «Ռուսսկոյե ռադիոյի» եթերում խոսել է, այսպես կոչված, PR-սիրավեպերի մասին, որին դիմում են որոշ աստղեր։ Մասնավորապես, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն նման PR-սիրավեպի հնգամյա պայմանագիր է կնքել ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։ Պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նրանք բաժանվել են։

Ըստ Բոնյայի, նման պայմանագիր է գործում նաեւ Ռոնալդուի նոր ընկերուհու հետ կապված եւս։ Բոնյան խոստովանել է, որ ինքը նման բան չի ընդունում եւ ուզում է լիարժեք ընտանիք եւ իսկական ամուսին։

Ուշագրավ է հատկապես այն, որ 39-ամյա Բոնյայի համար ասում են, որ նմանատիպ պայմանագիր ունի միլիարդատեր Պյեր Անդյուրանի հետ, իսկ մինչ այդ ապրել է միլիոնատեր Ալեքսանդր Սմերֆիտի որդու հետ, եւ նույնիսկ նրանք համատեղ դուստր ունեն։ 2017-ին սակայն բաժանվել են։