Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմել են վարչապետին

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմել են վարչապետին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները գրավոր դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօրվա դատական նիստին ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ նշելով, որ դիմում նշված է, որ կառավարությունը միջամտի Մանվել Գրիգորյանի բուժումն իրականացնելու հարցում։

Ինչպես դատավորն ասաց, այդ գրությունը չի քննարկվի, սակայն կցվեց գործի նյութերին։

Նշենք, որ այսօրվա նիստին դատավորը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչեւ 25 միլիոն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ։