Ադրբեջանը 800 հեկտարի վրա մզկիթ է կառուցել, գյուղ հիմնել․ Ալիև

Ադրբեջանը 800 հեկտարի վրա մզկիթ է կառուցել, գյուղ հիմնել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը Կովկասի մահմեդականների կառավարման նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի կեցավայրում անցկացվող հանդիսավոր արարողության ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր ռազմատենչ  հայտարարություն է արել։

Այս մասին հաղորդում են ադրբեջանակն լրատվամիջոցները։

« Բոլորը տեսնում են, որ գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության հետ կապված երկակի ստանդարտներ։ Ինչպե՞ս կարող է լինել, որ աշխարհի գերագույն մարմինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի 4 որոշում, որոնցում հստակ գրված է, որ հայկական Զինված ուժերը պետք է հետ քաշվեն գրավյալ  տարածքներից, բայց դրանք ի կատար չեն ածվում»,-հայտարարել է Ալիևը։
Խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, նա ասել է, թե շարունակում են ջանքերը, ավելացնում իրենց տնտեսական հզորությունները։ Ավելին՝ Ալիևը հայտարարել է, թե ռազմական ներուժի տեսանկյունից այսօր Ադրբեջանն աշխարհի ուժեղագույն պետություններից է։ Անդրադառնալով 2016-ի ապրիլին՝ նա նշել է, որ  այսպես կոչված «գրավյալ հողերի» մի մասն «վերաազատագրված է» և որ այնտեղ ծածանվում է իր երկրի դրոշը, կառուցվել է Շուշիի  մզկիթի նմանությամբ մզկիթ և կա բնակատեղի՝ Ջոջուխ Մարջանլին։

Նա հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող դառնալ բանակցությունների առարկա և շեշտել, թե հակամարտությունը պետք է լուծվի սոսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Ինչպես հաղորդում է  Haqqin az. Կայքը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հերքել է ՀՀ ԶՈՒ  5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին, որը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը Նախիջևանի հատվածում ստիպված է եղել թողել իր որոշ դիրքեր, քանի որ  ձմռանը հնարավոր չի եղել ապահովել դրանց նորմալ  մատարակարարումը։