Հռոմում կարգելեն տուրիստներին կիսամերկ շրջել քաղաքով
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքային խորհուրդը ընդլայնել է այն արգելքների ցանկը, որոնք վերաբերում են Հռոմում տուրիստների կեցվածքին։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Ցանկը բավական երկար է, եւ որոշ արգելքներ սահմանվել են դեռ 1947 թվականին։ Այսպես տղամարդկանց եւ կանանց համար արգելվում է կիսամերկ քաղաքում շրջելը, կամուրջների ամրաններին սիրային կողպեքներ կախելը։
Չի կարելի նաեւ սնվել Տրեւիի շատրվանների եւ այլ տեսարժան վայրերի մոտ, հատկապես տուփի մեջ դրված սննդով։ Արգելվում է նաեւ քաղաքային շատրվաններում լողանալը։ Միաժամանակ, Իսպանական սանդուղքի վրա արգելվում է տուրիստական անվավոր պայուսակներով ընթանալը, տուրիստը պետք է այն ձեռքը վերցնի եւ ոչ թե անիվներով պայուսակը քաշի սանդուղքով։
Կարծիքներ