Այս տարվա «Նոր ալիքը» չեղարկվել է

Այս տարվա «Նոր ալիքը» չեղարկվել է

Կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը հայտարարել է, որ այս տարվա «Նոր ալիքը»-ը չեղարկվում է։ Այս մասին նա գրառում է կատարել իր ինստագրամյան էջում, հիմնավորելով, որ նման որոշում է կայացվել, հիմք ունենալով կորոնավիրուսային համավարակի պայմաններում գործող սահմանափակումները։

Կրուտոյը մանրամասնել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում անընդհատ վերջնական որոշում կայացնելու հարցը հետաձգվել է, հույս ունենալով, որ համաճարակային իրավիճակը կկայունանա այնքան, որ նման մասշտաբի միջոցառում անցկացնելը հնարավոր կլինի, սակայն հիմա կայացնում են որոշում, որը թելադրված է համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով։