Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում, որը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի ղեկավարի մրցույթին հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, փաստաբան Գառնիկ Թորոսյանը և Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։ Նրանք բոլորն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը, սակայն առավելագույն միավոր էր ստացել՝ Սասուն Խաչատրյանը։
Կարծիքներ