Որոնք են աշխարհում ամենահայտնի տեսարժան վայրեը

Որոնք են աշխարհում ամենահայտնի տեսարժան վայրեը

Հռոմի Կոլիզեումը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրը։ Այս մասին հայտնում է TripAdvisor կայքը։ Երկրորդ տեղում Վատիկանի թանգարաններն են Հռոմում, իսկ երրորդ տեղում Ազատության արձանը՝ Նյու Յորքում։ Լավագույն հնգյակում են նաեւ Լուվրի թանգարանը եւ Էյֆելյան աշտարակը Փարիզում։ Աշխարհի լավագույն տեսարժան վայրերից են նաեւ Սուրբ Ընտանիքը Իսպանիայում, Ոսկե կամուրջը Սան Ֆրանցիսկոյում, Սթոունհեյջը Մեծ Բրիտանիայում, Վերսալյան պալատը Ֆրանսիայում եւ Մեծ Ջրանցքը Իտալիայի Վենետիկ քաղաքում։