Չինաստանում արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվությունը նոր առավելագույն ցուցանիշ է արձանագրել

Չինաստանում արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվությունը նոր առավելագույն ցուցանիշ է արձանագրել

Չինաստանի արդյունաբերության կամ արտադրական սեկտորի գործարար ակտիվությունը հուլիս ամսին ավելացել է 1,6 տոկոսային կետով, հասնելով 52,8 –ի, ինչը հանդիսանում է առավելագուն ցուցանիշ սկսած 2011 թվականից։ Այս մասին հայտնում է Caixin լրատվական գործակալությունը։ Չինական տնտեսության այս ցուցանիշն աճ է արձանագրում հինգերորդ ամիսն անընդհատ։

Ընդ որում, նոր արտադրություններ եւ նոր պատվերներ ինդեքսի աճը կազմել է 9,5 տոկոս, իսկ հումքի ենթաինդեքսը գերազանցել է 2018-ի ցուցանիշը, ինչը պայմանավորված է պատվերների ավելացումով։ Արտահանումային պատվերները եւ զբաղվածությունը արգելակել են արտադրական սեկտորի վերականգնման ընթացքը, ինչը պայմանավորված է արտասահմանյան երկրներում կորոնավիրուսի բռնկումով եւ չին-ամերիկյան հարաբերությունների լարմամբ։ Զբաղվածության ենթաինդեքսը արդեն յոթերորդ ամիսն է, ինչ նվազում է։ Ընդհանուր առմամբ, չինական տնտեսությունը շարունակվում է վերականգնվել, գնահատում են փորձագետները։