Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի արգելանքը վերացվեց

Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի արգելանքը վերացվեց

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր միջնորդեցին վերացնել Մանվել Գրիգորյանին գույքին դրված արգելանքը, մասնավորապես՝ Ակնալճի տարածքում գտնվող տարածքը։

Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար հարկավոր է, որ Գրիգորյանի հաշիվների եւ գույքի վրա դրված կալանքը վերացվի։ Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Ակնալճի տարածքի սեփականատերը Կարեն Գրիգորյանն է, նրա համաձայնությունն է հարկավոր։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց՝ հետաձգել միջնորդության քննարկումը։ Դատարանը հանեց Մանվել Գրիգորյանի թոշակի վրա դրված արգելանքը Ապա պաշտպանը միջնորդեց արգելանքից ազատել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակը:

Դատախազությունը որոշման դեմ չառարկեց: Դատարանը բավարերց միջնորդությունը, և ազատ արձակեց Գրիգորյանի կենսաթոշակը կալանքից: