Արարատ Միրզոյանին նիկոլականները սկսել են շնորհավորել

Արարատ Միրզոյանին նիկոլականները սկսել են շնորհավորել

ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին, որը ՔՊ ցուցակում չկար որպես շարքային պատգամավոր, իշխանություններին հարող շրջանակները սկսել են շնորհավորել՝ իրենց ֆեյսբուքյան գրառումներում։

Արմինե Աշոտովնա օգտատերը ներբեռնել է Միրզոյանի նկարը և կից մեկնաբանել․ «Մեր ԱԳ նախարարը»։

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռևս ձևավորված չէ վերջնականապես, քանի որ Հայաստանը դեռևս ԱԳ նախարար չունի, որքան էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարում է ԱԳ նախարարի պարտականությունները։

Նշենք, որ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թեմայի վերաբերյալ պատասխանեց. «Ինչպես գիտեք, նախարարների թեկնածությունը նախագահի հաստատմանը ներկայացնում է վարչապետը։ Երբ ԱԳ նախարարի նշանակում լինի, հանրությանը դրա մասին կտեղեկացվի»։