Նիկոլ Փաշինյանը կրկին Մոսկվա՞ է գնում

Նիկոլ Փաշինյանը կրկին Մոսկվա՞ է գնում

Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Ըստ մեր տեղեկությունների, նա մեկնելու է փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի պատճառը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր քննարկվելու, մեզ չհաջողվեց պարզել։

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։