Որքան գումար է անհրաժեշտ մոլորակի բնակչության մեծ մասին պատվաստելու համար

Որքան գումար է անհրաժեշտ մոլորակի բնակչության մեծ մասին պատվաստելու համար

2022 թվականին աշխարհի չափահաս բնակչության մեծ մասին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան 35-45 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը։ Ընթացիկ տարում միջազգային համագործակցությունը ապահովել է հակակորոնավիրուսային դեղամիջոցներ եւ ACT-Accelerator ախտորոշման միջոցներ եւ այժմ 19 միլիարդ դոլարի կարիք ունի։

Իսկ ահա հաջորդ տարի նույն առաքելությունն իրականացնելու համար, այն է՝ մոլորակի չափահաս բնակչության մեծ մասի պատվաստումն ապահովելու համար անհրաժեշտ բուժանյութերը մատակարարելու եւ մյուս աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի 35-45 միլիարդ դոլար։