Լիբանանն ու Սիրիան փոխանակվել են հարվածներով. կրկին լարված է

Լիբանանն ու Սիրիան փոխանակվել են հարվածներով. կրկին լարված է

Լիբանանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան հյուսիսային և արևելյան շրջանների հրետակոծությունների։

Այս մասին մարտի 17-ի առավոտյան հայտնել են լիբանանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Լիբանանի զինված ուժերի հրամանատարության հայտարարությունը։

«Բանակային ստորաբաժանումները կրակի օջախներին պատասխանել են համապատասխան զինատեսակներով, արագացրել են տեղակայումը և հսկողության տակ են վերցրել անվտանգային իրավիճակը»,- ​​Լիբանանի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսքերն է մեջբերում Lebanon 24-ը։

Լրատվական պորտալի տվյալներով՝ առնվազն 50 արկ է պայթել Լիբանանի հյուսիսում գտնվող ալ Քավուահ, ալ Քասր, Սահալաթ ալ Մեյ և Հոշ Էս-Սայեդ բնակավայրերի մոտ։

Մարտի 16-ին «Ալ Նահար» թերթը հայտնել էր, որ լիբանանյան զորքերը Սիրիայի հետ սահմանի հյուսիսային և արևելյան հատվածներում հայտնվել են բարձր պատրաստության վիճակում՝ սիրիական տարածքից հրետանային գնդակոծությունից հետո։ 

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը միջադեպի պատասխանատվությունը դրել է «Հըզբոլլահ» շարժման անդամների վրա: 

«Հըզբոլլահի» մամուլի ծառայությունը հայտարարությամբ հերքել է լիբանանա-սիրիական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին առնչություն ունենալը։