Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի այս տարվա առաջին համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ ժամանակակից հայ բանաստեղծ Նարեկ Կոսմոսի բանաստեղծական շարքը։ Լիլիթ Երանյանի՝ «Ուր էին կորել արեւն ու լույսը 90-ականներին» էսսեն։ Մհեր Արշակյանի սյունը՝ «Այո»-ի լոգոյի եւ մեռնող բանաստեղծական արվեստի մասին։ ժամանակակից հայ արձակագիր Մհեր Իսրայելյանի պատմվածքը եւ Սոնա Վերդյանի հարցազրույցը բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հետ։ 

Ինչպես նաեւ Սոնա Ադամյանի անդրադարձը Ռոտերդամի 49-րդ միջազգային կինոփառատոնին։ Գաբրիելե դ՛ Աննունցիոյի եւ Ռիչարդ Բրոթիգանի պատմվածքները՝ թարգմանությամբ Անժելա Խաչատրյանի եւ Լիլիթ Պետրոսյանի։ Աթենա Ֆարոխզադի եւ Պավանա Րեդիի բանաստեղծական շարքերը՝ թարգմանությամբ Մարգարետ Ասլանյանի եւ Նոռա Գրիգորյանի։ Չարլ Բուքովսկիի եւ Լոուրենս Ֆերլինգետիի խորհուրդները երիտասարդներին ու բանաստեղծներին՝ թարգմանությամբ Անահիտ Ղազախեցյանի։