Հաղորդում. անչափահասը ապօրինի պահվում է կալանքի տակ

Հաղորդում. անչափահասը ապօրինի պահվում է կալանքի տակ

19․04․2023թ․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանը որոշել  է ԱՆՉԱՓԱՀԱՍԻ նկատմամբ կիրառել ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ  և ԳՐԱՎ  - 1 ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿՈՎ

19․04․2023թ․ ԱՆՉԱՓԱՀԱՍԸ սկսել է կրել ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ /ԱՆՉԱՓԱՀԱՍԸ 18.04.2023թ փաստացի զրկվել է ազատությունից, ձերբակալվել և բերվել է քննիչի մոտ /

25.05.2023թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ և ԿԻՐԱՌԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ  - 2 ամիս

Նշված որոշման հիմքով ԱՆՉԱՓԱՀԱՍԸ  26.05.2023թ. ԱՊՕՐԻՆԻ ընդունվել է Աբովյան ՔԿՀ - /քննիչը ուղեկցական գրության մեջ նշել է, որ կալանքի սկիզբ հաշվել 2023թ. ապրիլի 18-ը:/

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԿՈՊԻՏ ՍԽԱԼ - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 6. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում մեկ ամսից ոչ ավելի ժամկետով:
26․05․2023թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ  ՆԱԽՈՐԴ ՈՐՈՇՄԱՆ ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

ՈՐՈՇԵԼ Է    

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ ․․․ միջնորդությունը, բավարարել' թիվ ․․․․ քրեական վարույթով մեղադրյալ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով
Կալանքի սկիզբը հաշվել ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ փաստացի՝ արգելանքի վերցնելու պահից: Կալանավորման ժամկետին հաշվակցել ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ձերբակալված լինելու ժամկետը՝1 (մեկ) օրը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 6. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան – ԱՆՉԱՓԱՀԱՍԸ- Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ 2023թ. մայիսի 18-ի դրությամբ լրացել է ԱՆՉԱՓԱՀԱՍԻ կալանքի տակ պահելու 1 ամիս ժամկետը՝ 27․05․2023թ․ ժամը 00․05-ին ԴԻՄԵԼ ԵՆՔ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ ՊԵՏԻՆ և ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆՔ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԿԱԼԱՆՔԻՑ:
ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀԵԼ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Աբովյան» ՔԿՀ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշման մեջ ձևակերպումներ է տվել, որից բխում է, որ ԱՆՉԱՓԱՀԱՍԸ պետք է գտնվի կալանքի տակ մեկ ամիս ժամանակով ՝ նպատակ ունեն պահելու կալանքի տակ 1 ամիս ժամանակով մինչև 2023 թ․հունիսի 24
ԴԻՄԵԼ ԵՆՔ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ գրասենյակին արձանագրելու ԱՆՉԱՓԱՀԱՍԻ իրավունքների խախտումը։ 

ԱՐԴՅՈ՞Ք ԱԲՈՎՅԱՆ ՔԿՀ ՊԵՏԻ  և ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ կատարված գործողությունները կամ անգործությունը կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հանցակազմ,  ԱՐԴՅՈ՞Ք նրանց գործողություններում առկա են   ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հանցակազմերը թե ոչ
ՀՀ ՔՕ հոդված 441 Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
կամ 

ՀՀ ՔՕ հոդված ՀՀ ՔՕ հոդված 446 Պաշտոնեական անփութությունը
PS. Ի դեպ այդ ընթացքում 17․05․2023թ․ քննիչը դիմել է Առաջին ատյանի դատարան ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ – Առաջի ատյանի դատարանը ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ժամկետը երկարացրել է մեկ ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի հունիսի 18-ը
ԴԻՄԵԼ ենք ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ պարզելու թե ԻՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ Է ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԿՐՈՒՄԸ – ԵԹԵ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է /Տնային Կալանքի ժամկետի երկարացում – 17․05․2023թ ՈՐՈՇՈՒՄՈՎ – ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՄԻՆՉև 18․06․2023թ․/

PS. ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ և ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ ԵՆՔ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ՀՀ ՄԻՊ, ՀՀ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լեգալեքս փաստաբանական գրասենյակ