Գերմանիայի նախագահը կոշտ հայտարարություն է արել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մյունխենի անվտանգության համաժողովում նշել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո բոլորը հմայված նայում են Սպիտակ տանը։ Նա կոչ է արել եվրոպական հանրությանը համախմբվել:
«Մենք միջազգային կարգի սուբյեկտներ ենք, այլ ոչ թե օբյեկտներ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ կաթվածահար անի հաղորդագրությունների հոսքը: Մենք չպետք է սառչենք վախից կամ, ինչպես անգլերեն են ասում՝Let's not be deer caught in the headlights՝ Լուսարձակների մեջ սառած եղնիկ չմնանք», - ընդգծել է Շտայնմայերը։
Կարծիքներ