Ովքեն են մրցելու Հայաստանից․ մեկնարկում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Ովքեն են մրցելու Հայաստանից․ մեկնարկում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մեկնարկելու է ծանրամարտի հերթական Աշխարհի առաջնությունը։ Այն տևելու է մինչև դեկտեմբերի 16-ը։ Տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ԱԱ-ին հայտավորել է Իզաբելա Յայլյանին (59 կգ), Տաթև Հակոբյանին, Միլենա Խաչատրյանին (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանին (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանին (+87 կգ)։

Աշխարհի առաջնությունում կվիճարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ:

Մինչև 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերը ծանրորդները պետք է մասնակցեն 6 վարկանիշային մրցաշարերի: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից առաջինը ելույթ է ունենալու Իզաբելյա Յայլյանը, դեկտեմբերի 9-ին։ Վարդան Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը ելույթ կունենան դեկտեմբերի 12-ին,  Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը՝ դեկտեմբերի 13-ին, Միլենա Խաչատրյանն ու Տաթև Հակոբյանը դեկտեմբերի 14-ին, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Լիանա Գյուրջյանը դեկտեմբերի 15-ին, իսկ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը կմրցեն ամսի 17-ին։