«Ժառանգությունը» պատրաստակամ է մեկտեղել ջանքերը հանուն հաղթանակի

«Ժառանգությունը» պատրաստակամ է մեկտեղել ջանքերը հանուն հաղթանակի

Հոկտեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության պատվիրակությունը՝ նախագահ Նարինե Դիլբարյան, փոխնախագահ Գագիկ Մարգարյան, վարչության անդամներ Անդրանիկ Գրիգորյան և Արմենակ Ստեփանյան,  մեկնեց պատերազմող հայրենի Արցախ՝ Շուշի և Ստեփանակերտ:

Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա աշխատակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին պատերազմի հաղթահարման ուղիները, հնարավոր հրադադարի ռազմական և դիվանագիտական գործոնները, ինչպես նաև թուրք-ադրբեջանական  հարձակման հետևանքով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով ջանքերի մեկտեղման ընդհանուր հնարավորությունները: 

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն