Ղազախստանն ու Ուզբեկստանը պոտենցիալ նոր միջուկային երկրներ են․ ՄԱԳԱՏԷ

Ղազախստանն ու Ուզբեկստանը պոտենցիալ նոր միջուկային երկրներ են․ ՄԱԳԱՏԷ

Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեկ տասնյակ երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել, ասել է Ատոմային էներգիայի միջազգային ասոցիացիայի (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, փոխանցում է Reuters-ը։

ՄԱԳԱՏԷ-ի հաշվարկների համաձայն՝ Փարիզի կլիմայական համաձայնագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կրկնապատկել աշխարհում միջուկային ռեակտորների թիվը․ այժմ այն ​​կազմում է մոտ 400 միավոր, ասել է Գրոսին Փարիզի Միջուկային համաշխարհային ցուցահանդեսում։

«Մենք արդեն ունենք 10 երկիր, որոնք մտել են որոշումների ընդունման փուլ (ատոմակայաններ կառուցելու համար) և ևս 17 երկրներ, որոնք գտնվում են գնահատման գործընթացում»,-ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով, «մի քանի տարի հետո կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ։ Դրանց թվում հիշատակել է Գանային, Քենիային, Մարոկկոյին, Նիգերիային, Նամիբիային, Ֆիլիպիններին, իսկ Ղազախստանին և Ուզբեկստանը Գրոսին անվանել է որպես պոտենցիալ նոր միջուկային երկրներ: