Ռուսների ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսների ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ անցած գիշեր Ռուսաստանի տարածքում 50 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի մարզում խոցել են 28 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր, 12-ը՝ Կուրսկի մարզում։

Եվս 4 ԱԹՍ ոչնչացվել է Նովգորոդի մարզում, 2-ական՝ Սմոլենսկի և Տուլայի մարզերի, 1-ական՝ Օրյոլի և Տվերի մարզերի տարածքում:

Բրյանսկի և Նովգորոդի մարզերում տուժածներ և ավերածություններ չկան, հայտնել են նահանգապետեր Ալեքսանդր Բոգոմազը և Անդրեյ Նիկիտինը։

Կուրսկի մարզում էլ օդային տագնապն ուժի մեջ է եղել ողջ գիշեր։