Պուտինն ու Էրդողանը բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու

Պուտինն ու Էրդողանը բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը՝ Աստանայում։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշում է, որ այս հանդիպման օրակարգում կարող են լինել ռուս-ուկրաինական պատերազմը, հացահատիկի մատակարարման համատեքստում Սև ծովի թեման, «Ակկույու» ատոմակայանում աշխատանքի ընթացքը և գազային առևտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները։ 

Հունիսի 11-ին ՌԴ նախագահը հայտնել է, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում։