Կորոնավիրուսով հիվանդ ուզբեկ վարորդը անցած շաբաթ օրը բերվել է Իջեւանի ԲԿ

Կորոնավիրուսով հիվանդ ուզբեկ վարորդը  անցած շաբաթ օրը բերվել է Իջեւանի ԲԿ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք,-  հայտնում է մարզպետ Հայկ Չոբանյանը

 

Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ

2 hours ago

Սիրելի բարեկամներ
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։
Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։
Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում։

Տավուշի մարզի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Voskan Sargsyan

1 hr ·

Տավուշի մարզպետը մարզում կորոնավիրուսի դեպքերի մասին ասել է, թե բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հարց 1, Նրա հետ շփված բոլոր բժիշկները, բուժաշխատողները մեկուսացած կամ ինքնամեկուսացա՞ծ են ։ 2, Իջեւանի ԲԿ-ն ունի՞ կորոնավիրուսով հիվանդների հետ շփվելու համար անհրաժեշտ արտահագուստ եւ դիմակներ։