ԱՄՆ-ում կարծում են, որ պետք է ռազմական ներխուժում իրականացնել Իդլիբում

ԱՄՆ-ում կարծում են, որ պետք է ռազմական ներխուժում իրականացնել Իդլիբում

ԱՄՆ իշխանությունները պետք է սպառնան Ռուսաստանին սիրիական Իդլիբում ռազմական ներխուժումով, որպեսզի ապահովեն անվտանգությունը ռեգիոնում։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի Սիրիայի հարցով խորհրդական Ֆրեդերիկ Հոֆը, ըստ Newsweek-ի փոխանցման։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ջեբել-ազ-Զավիայում թուրք զինվորականների վրա իրականացված օդային հարձակումը, որի հետեւանքով զոհվել է երեսուներեք թուրք զինվորական, պետք է պատճառ դառնա, որպեսզի ամերիկյան ղեկավարությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտք ռազմական ինտերվենցիայի հարցը բարձրացվի։ Հոֆը կարծում է, որ ԱՄՆ գործող վարչակազմի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, թե ԱՄՆ-ն մտադիր չէ խառնվելու Իդլիբի ռազմական հակամարտությանը, հանգեցրել է այն բանին, որ «հակառակորդները իրենց զգան բացարձակապես անվտանգ ու անպատժելի»։