Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից. ի՞նչ է հայտնի

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի դիրքեր պահպանել Սիրիայի հարավում։
Այս մասին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։
«Մենք եկել ենք այստեղ, քանի որ Սիրիան քանդվել է: Մենք առանցքային դիրքեր ենք զբաղեցնում և առաջնագծում ենք, որպեսզի ավելի լավ պաշտպանվենք:
Այստեղից մենք կարող ենք տեսնել բոլորին այս լեռնաշղթայի վրա», - ասել է նա՝ նկատի ունենալով Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթան:
Զամիրը գնահատել է Սիրիայի հարավում անվտանգության իրավիճակը և հրամանատարների հետ հաստատել պաշտպանական և հարձակողական գործողությունների պլանները:
Կարծիքներ