Ինչ է սպասվում ԿԲ նախագահին

«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա է կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի առջև՝ արձագանքելով վարկային խարդախություններից տուժածների խնդիրներին։
Կարագոզյանի խոսքով՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վերջերս հայտարարել էր, թե արդեն իսկ դադարեցվել են այն վարկային պահանջները, որոնք առաջացել են զեղծարարությունների արդյունքում։ Սակայն ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ իրականությունը բոլորովին այլ է՝ բազմաթիվ քաղաքացիներ այսօր էլ բախվում են այդ ապօրինի պահանջներին։
Նրա համոզմամբ՝ Կենտրոնական բանկի ղեկավարը միտումնավոր խեղաթյուրում է իրավիճակը՝ հասարակությանը մոլորեցնելու նպատակով։ Նա նաև նշել է, որ բանկերը շարունակում են կիրառել տարբեր ճնշման մեխանիզմներ՝ այդ թվում նոտարական հրամաններ քաղաքացիների դեմ։
Բացի այդ, Կարագոզյանը հայտնել է, որ իրենք պատրաստվում են դիմել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պահանջելով հետաքննել Մարտին Գալստյանի հայտարարությունները և տալ իրավական գնահատական։
Կարծիքներ