Ինչպիսի՞ն են Ջուլիան Ասանժի պահման բանտային պայմանները

Ինչպիսի՞ն են Ջուլիան Ասանժի պահման բանտային պայմանները

Բելմարշ բանտը, որտեղ պահվում է այժմ WikiLeaks-ի հիմնադիրը, համարվում է բրիտանական խիստ հսկողության բանտերից մեկը։ Ինչպես գրում է Bloomberg պարբերականը, այն նաեւ անվանում են բրիտանական Գուանտանամո։ Այդ բանտում պահվել են սերիական մարդասպաններ, ահաբեկիչներ, առավել ծանր հանցագործություններ կատարածներ։ Այժմ էլ Բելմարշում ինչպես ցածր ռեցիդիվային ռիսկ ունեցող հանցագործներ են պահվում, այնպես էլ խիստ ռիսկայիններ, որոնք նաեւ հանրության ուշադրության կենտրոնում են։

Bloomberg-ը մանրամասնում է, որ Բելմարշի կալանավորները բանտախցից դուրս շատ քիչ ժամանակ են անցկացնում՝ շաբաթական երկու ժամ։ Ասանժի վրա, ամենայն հավանականությամբ տարածվում է այդ ռեժիմը։ Նա չունի իրավունք այցելելու բանտային մարզասրահ կամ գրադարան։ Պարբերականի հրապարակումը, սակայն չի հաստատվել կամ հերքվել ոչ Ասանժի փաստաբանների, ոչ էլ բրիտանական արդարադատության գերտեսչության կողմից։