ԱՊԼ-ում մրցավարը կարող է մարզիկին հեռացնել խաղից, եթե նա հազա մրցակցի ուղղությամբ

ԱՊԼ-ում մրցավարը կարող է մարզիկին հեռացնել խաղից, եթե նա հազա մրցակցի ուղղությամբ

Անգլիայի Պրեմիեր Լիգայում մրցավարները կարող են մարզիկին հեռացնել դաշտից, եթե վերջինս իր մրցակցի ուղղությամբ կանխամտածված կերպով հազար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Այս կանոնը ներառվել է Անգլիայի առաջնության ղեկավարության կողմից, մրցավարների համար նախատեսված ցուցումների նոր ձեռնարկում։

Այսպիսով նման իրավիճակում մրցավարները կարող են եւ դեղին եւ նույնիսկ՝ կարմիր քարտ ցույց տալ մարզիկին։ Այս նոր կանոնը սահմանվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի շրջանակներում։