Կանադայում 70 երեխա հոսպիտալացվել է արտակարգ պատահարի հետեւանքով 

Կանադայում 70 երեխա հոսպիտալացվել է արտակարգ պատահարի հետեւանքով 

Կանադայում յոթանասուն երեխա է հոսպիտալացվել երկու դպրոցական ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է CTV-ն։

Համաձայն հաղորդման, վթարը տեղի է ունեցել  Քվեբեկում։ Ավտոբուսում եղել են 7-12 տարեկան երեխաներ, որոնց տուն են տանելիս եղել մանկական ճամբարից։ Ավտոբուսները բախվել են մեկ այլ տրանսպորտային միջոցի, որը կտրում արգելակել է ու հրդեհվել։