Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանում բացվել է հայագիտության կենտրոն

Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանում բացվել է հայագիտության կենտրոն

Դոնի Ռոստովում, Հարավային դաշնային համալսարանում բացվել է հայագիտության կենտրոն։ Կենտրոնում դասախոսություններ կկազմակերպվեն Հայ ժողովրդի պատմության եւ հայկական մշակույթի մասին։ Այս մասին հայտնում է АиФ-Ростов-ը։

Համագործակցության պայմանագիր է ստորագրվել համալսարանի ռեկտոր Իրինա Շեւչենկոյի եւ Դոնի Նախիջեւանի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի միջեւ։ Պայմանագրի ստորագրումը կարեւորել է նաեւ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Ալեքսանդր Սկրյաբինը, նշելով, որ այն չափազանց կարեւոր է ռեգիոնի համար։