ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 հազարը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 101 829 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդացության ընդհանուր թիվը աշխարհում գերազանցել է 5,7 միլիոնը։ Վարակակիրների թվով առաջին տեղում Եվրոպան է, որտեղ հանրագումարում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 1,9 միլիոն մարդ։

Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, ավելի քան 1,7 միլիոն վարակակիրներով, ապա գալիս է Բրազիլիան մոտ 400 հազար ցուցանիշով եւ Ռուսաստանը՝ ավելի քան 370 հազար ցուցանիշով։