Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց. ցուցարարները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Քիչ առաջ հետաձգվեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը։

Հետաքրքիրն այն է, որ Գրիգորյանի պաշտպանները դատական նիստերի դահլիճից ետնամուտքով թաքուն հեռացել էին, ամենայն հավանականությամբ, լրագրողներից խուսափելու համար։

Միայն դատախազ Վահե Դոլմազյանը դուրս եկավ դահլիճի գլխավոր մուտքից։ Նա եւս հրաժարվեց հարցերին պատասխանելուց։ Միայն նշեց, որ նիստը հետաձգվել է։

Վերաքննիչի բակում բողոքի ակցիա իրականացնողները տեղեկանալով այդ մասին՝ հայտարարությամբ հանդես եկան։

Նրանցից Ջիվան Աբրահանյանը նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։