Բինալի Յըլդըրմը ընդունել է պարտությունը

Բինալի Յըլդըրմը ընդունել է պարտությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Բինալի Յըլդըրըմը, որը մինչ այդ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի, ապա պառլամենտի նախագահի պաշտոնները, հայտարարել է, որ անիմաստ է շարունակել լարվածությունը եւ այդպիսով ճանաչել է ընդդիմադիր քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը ընտրապայքարում, որի արդյունքում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ։

Թվիթերյան իր էջում Յըլդըրըմը գրել է․ «Ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարոն Իմամօղլուին տվեց Ստամբուլի մունիցիպալիտետի ղեկավարի մանդատը։ Ես հույս ունեմ, որ սա ճիշտ որոշում է։ Ժողովրդավարությունը եւ իրավունքն իրենց խոսքն ասացին։ Չկա անհրաժեշտություն իրադրությունը սրելու։ Մեր կուսակցությունը շարունակում է օգտվել իր օրինական իրավունքներից։ Վերջին խոսքը ԿԸՀ-ինն է»։

Նշենք, որ Իմամօղլուն հավաքել էր 4 միլիոն 169 հազար 765 փայն, իսկ Յըլդըրըմը՝ 4 միլիոն 156 հազար 36 ձայն։