Ստամբուլյան բանակցությունները կարող են գործընթացի հիմք դառնալ․ Հաքան Ֆիդան

Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հիմք դառնալ կրակի համընդհանուր դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ բանակցությունները, որոնք տեղի ունեցան Ստամբուլում, շարունակություն կունենան եւ կհանգեցնեն կրակի ամբողջական դադարեցմանն ու արդար ու ամուր խաղաղության հաստատմանը»,- ասել է նախարար Ֆիդանը։
Կարծիքներ