Վրաստանում Ադրբեջանին «հողեր վաճառելու» գործով կան ձերբակալվածներ․ մաս 1-ին

Վրաստանում Ադրբեջանին «հողեր վաճառելու» գործով կան ձերբակալվածներ․ մաս 1-ին

Վրաստանի դատախազությունը ձերբակալել է երկու պաշտոնյայի, որոնք թաքցրել են քարտեզներ՝ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների ժամանակ՝ մոտ տասը տարի առաջ տեղի ունեցած բանակցություններում։ Երկուսն էլ նախկինում եղել են վրացական պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի անդամներ։ Նրանք մեղադրվել են Վրաստանի տարածքային ամբողջականության խաթարման մեջ։ Գործը վերաբերում է 2006-07 թթ։ Մեղադրանքները ներկայացվել են Վրաստանում կայանալիք պառլամենտական ընտրություններից քսանչորս օր առաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող Ղարաբաղյան հակամարտության սրացման ֆոնին եւ վերաբերում են Դավիթ Գարեջայի վանական համալիրին, որը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին։

Ադրբեջանն այս տարածքների մի մասն անվանում է Քեշիքչիդաղ եւ համարում է այն իր մշակութային ժառանգության տարածք, այն ժամանակ, երբ Վրաստանը հայտարարում է, որ քրիստոնեական վանքերը, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, ընդհանուր հին ուղղափառ քրիստոնեական բնակավայրի մաս են կազմում։ Վրաստանի Գլխավոր դատախազությունն այսպիսով մեղադրանք է ներկայացրել Իվերի Մելաշվիլիին, ով հանդիսացել է այն դաժամակ Հանձնաժողովի փորձագիտական խմբի ղեկավար եւ Նատալյա Իլյիչեւային, ով հանդիսացել է հանձնաժողովի քարտեզագրական քարտեզագիտական փորձագետը, այն բանում, որ նրանք թաքցրել են 1937-1938 թթ տպագրված 1: 200000 մասշտաբով քարտեզի բնօրինակը։ Դատախազությունում հայտարարել են, որ այդ քարտեզները առգրավվել են Իլյիչեւայի գրասենյակից։

Ըստ մեղադրանքի, Մելաշվիլին եւ Իլյիչեւան թաքցրել են քարտեզների բնօրինակները, որպեսզի հայտարարեն, որ պատճենները չեն կարող օգտագործվել որպես հավաստի աղբյուր՝ բնօրինակին համարժեք։ Այս հանցավոր քայլի պատճառով հանձնաժողովը ստիպված է եղել օգտագործել 1970-80-ական թթ հրատարակված 1:100000 եւ 1:50000 մասշտաբներով քարտեզներ, ինչը բերել է պատմական եւ իրավական անճշտությունների վրացական կողմի դիրքերի համար, ներառյալ նաեւ՝ երկու քառակուսի կիլոմետր տարածքի կորստի՝ Դավիթ Գարեջայի վանական համալիրից։