Մի անձ խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը, նռնակի օղակի միջով իր մատն անցկացրել էր ու պտտացրել. Քոչարյանի պաշտպան

Մի անձ խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը, նռնակի օղակի միջով իր մատն անցկացրել էր ու պտտացրել. Քոչարյանի պաշտպան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու պաշտպանական կողմի բողոքի քննություն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց՝ Քոչարյանն ակտիվ մասնակցել է դատական նիստին, վերջում էլ ելույթ է ունեցել, իսկ թե իր պաշտպանյալը ասել է՝ ի՞նչ է կատարվել Մարտի 1֊ի առավոտյան, արձագանքեց.«Մեղադրանքի մեջ առավոտյան իրադարձությունները պարոն Քոչարյանին չեն մեղսագրված:

Ճիշտ է, պարոն Քոչարյանը դրանց անդրադարձել է: Մարտի 1-ին նախորդող իրադարձությանն է նա անդրադարձել՝ նշելով, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցում էր համարյա ամեն օր, որ կան զինված մարդիկ, երեկոները, գիշերները այնտեղ մարդիկ կան, որ զենքի հետ անզգույշ վերաբերմունք են ցույց տալիս, անգամ նկարագրեց, որ ըստ օպերատիվ տվյալների, մարտական գործողությունների մասնակցած մի անձ, որը այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը, նռնակի օղակի միջով իր մատն անցկացրել էր ու պտտացնում էր:

Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել, նաեւ նշեց, որ ոստիկանական գործողություներից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են այնտեղից հայտնաբերել»։