Դատարանին խնդրում եմ՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Դատարանին խնդրում եմ՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրանքի կողմի ներկայացրած բողոքների քննությանը առարկություններով հանդես եկավ պաշտպանական կողմը։
Նախ ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանին պաշտպան Կարեն Մեջլումյանն, ապա Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Վերջինս իր խոսքում․ «Եկեք քննարկենք, եկեք էս գործով օբեյկտիվ որոշում կայացրեք, որպեսզի որեւէ իրավաբանական հարց չմնա, ու եթե պարզվի որեւէ մեկը հանցագործություն ա կատարել, էն հանցագործությունը, որը սահմանաված է ՀՀ օրենքով, որեւէ մեկը չի խուսափի էդ պատասխանատվությունից։ Դուք իրավասու եք կայացնելու միմիայն Վերաքննիչ բողոքները մերժելու մասին դատական ակտ կամ նոր դատական ակտ»։

Միհրան Պողոսյանի իր խոսքում նաեւ նշեց, որ այս երկու բողոքներն անօրինական կարգով են միացվել․ «Մենք կրկին անգամ պնդում ենք, որ սույն գործով դուք որոշում կայացնելիս չեք հանդիսանալու օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ էս բողոքները անօրինակաn կարգով են միացվել։ Մենք պնդում ենք, որ այս բողոքները մեղադրողների, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված բողոքները ենթակա չեն նույնիսկ վարույթ ընդունելու հետ կապված։ Դատարանն, իմ կարծիքով, անհիմն է բողոքները վարույթ ընդունել։

Ես դատարանի խնդրում եմ, որպեսզի բողոքները բավարարելու պարագայում նոր դատական ակտ կայացնելիս Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ քրեական գործը մեղադրողին վերադարձնել»։