Ով կփոխարինի Անգելա Մերկելին․ հավանական թեկնածուները երեքն են

Ով կփոխարինի Անգելա Մերկելին․ հավանական թեկնածուները երեքն են

Արդեն վաղը՝ հունվարի 16-ին, հայտնի կդառնա, թե ով կղեկավարի Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցությունը։ Ըստ ընդունված կարգի, վերջինս նաեւ ամենայն հավանականությամբ, այս տարվա աշնանը Գերմանիայում տեղի ունենալիք Բունդեսթագի ընտրություններում կփոխարինի կանցլեր Անգելա Մերկելին, ով այս տարի կհեռանա քաղաքականությունից, ինչպես եւ խոստացել էր՝ Եվրոպայի ամենահզոր ու կայուն տնտեսությունն ունեցող երկիրը 16 տարի իմաստնաբար ղեկավարելուց հետո։

Գերմանիայի ՔԴՄ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնում է երեք թեկնածու, որոնցից մեկը տնտեսական փորձագետ, աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամներից BlackRock-ի գերմանական ներկայացուցչության ղեկավար Ֆրիդրիխ Մերցն է, ով նաեւ հայտնի է ավելի պահպանողական հայացքներով, մյուսը՝ Գերմանիայի ամենախտաբնակ Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի վարչապետ Արմին Լաշետը եւ երրորդը՝ Բունդեսթագի Արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռյոթգենը։