Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է

Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «փոփ արքա» Ֆիլիպ Կիրկորովը երեկ ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Կիրկորովի ինստագրամյան սթորիներից։

Նրան օդանավակայանում դիմավորել է «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարո Գեւորգյանը։ Ի դեպ, Կիրկորովը մրցույթի ժյուրիի կազմում էր, եւ մրցութային բոլոր օրերին Հայաստանի ներկայացուցչին ամենաբարձր միավորներն է տվել։

Կիրկորովի՝ Հայաստան ժամանելու պատճառի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։