Յուրաքանչյուր հայաստանցի պետք է ունենա այն զգացողությունը, որը կրել է տասնիննամյա գյումրեցի Գռնոն

Յուրաքանչյուր հայաստանցի պետք է ունենա այն զգացողությունը, որը կրել է տասնիննամյա գյումրեցի Գռնոն

Օրերս «Հրապարակը» նյութ էր հրապարակել պատերազմի ավարտից 2 ժամ անց Կարմիր Շուկայում զոհված տասնիննամյա գյումրեցի Գառնիկ Ղանդիլյանի վերաբերյալ (https://hraparak.am/post/8d9489239c4ac0f5f6cab6067259ea54): Դրանում մեջբերված էր նույն օրը հեռախոսով մորն ասված Գառնիկի խոսքը. «Իմ մի կյանքը, 100 հայի կյանք է, մամ։ Ոնց թողնեմ ու գամ, որ գան ու հասնեն իմ բա՞կ։ Ինձ էստեղից կամ խփված կհանեն, կամ վիրավոր»: Ես չգիտեմ, թե թշնամու որքան զրահատեխնիկա կամ կենդանի ուժ է ոչնչացրել գյումրեցի այդ երիտասարդը, սակայն, ճիշտն ասած, դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը Հայրենիքի իրական զգացողությունը կրելն է, և սեփական կյանքը նրան նվիրած այդ երիտասարդի մտածողությունն է, որը, դժաբախտաբար, առկա չէ հայաստանցիներից շատ շատերի մոտ: Որովհետև հայաստանցիների մեծամասնության համար Արցախը Հայաստան չէ, Սյունիքը Հայաստան չէ, վախենամ, որ Երևանի հարավային մասն էլ Հայաստան չլինի, եթե ինքն ապրի քաղաքի հյուսիսային մասում: Այդ մեծամասնություն համար ընկալելի չէ, որ Արցախում հանձնված 1 քառակուսի մետր տարածքը հենց իրենց բակն է, իրենց շենքն ու բնակարանը: Ընկալելի չէ, որ Արցախին անխուսափելիորեն հետևելու է Սյունիքը՝ այլապես, որպես Ադրբեջանի տարածք, այն չի պատկերվի իրենց քարտեզներում: Իսկ Սյունքին հետևելու է Երևանը, որովհետև այդպես է ցանկանում նիկոլին ծնկի բերած Իլհամ Ալիևը, իսկ այնուհետև՝ Սևանա լիճը:  

Թուրքերն առաջնորդվում են իրենց՝ «իմ այիբը (արատը) կդնեմ քեզ վրա՝ քեզ կթողնեմ վառվելով», և դրա վկայությունն է, օրինակ, քոչվոր ցեղի ներկայացուցիչ Իլհամի կողմից մեզ քոչվոր անվանելը, 1988-1992 թվականներին Ադրբեջանում (Սումգայիթ, Բաքու, Մարաղա և այլն) կազմակերպված հայերի իրական ջարդերը Աղդամի երևութական ջարդով «փոխակերպելը», 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախաձեռնած պատերազմը որպես հակահարձակում ներկայացնելը և այլն: Նշանակություն չունի, որ այդ թուրքն այսօր ադրբեջանցի է կոչվում և ի տարբերություն Թուրքիայի սուննիների՝ պարսիկների նման շիա մահմեդականություն է դավանում. դրանից նրա էությունը չի փոխվում: Թուրքական ասացվածքով սկսված այս պարբերության մեջ ասվածը նշանակում է, որ թուրքի հետ որքան էլ փորձես բարեկամանալ՝ դա չի ստացվի, որովհետև նա քեզ կքծնի՝ եթե քեզանից թույլ լինի, և կփորձի կտրել քո գլուխը՝ երբ ուժեղանա: Դա նշանակում է, որ որպեսզի մենք չվերանանք այս տարածաշրջանից ու չվերանանք որպես պետություն ու վերջապես՝ որպես ազգ՝ մենք պետք է կառուցենք հզոր երկիր: Իսկ հզոր երկիր կառուցելու համար յուրաքանչյուր հայաստանցի՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, պետք է ունենա միան ու միայն այն զգացողությունը, որ կրել է իր հոգում տասնիննամյա գյումրեցի Գռնոն (ինչպես ինքն է սիրել, որ իրեն անվանեն):  

Հ.Գ. Պատերազմը գիտակցորեն թե ենթագիտակցորեն դեպի պարտություն տարած՝ ՀՀ վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող փաշինյանը նիկոլի կարծիքով մենք կարող ենք, պատերազմում պարտված լինելով և պարտվածի հոգեբանությամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարի-դրացիական հարաբերություններ հաստատել: Այդ թվում զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերություններ, սակայն հենց այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստանին սահմանակից Վրաստանի Մարնեուլի քաղաքում ադրբեջանցիները քարերով կոտրել են մոտ 40 բեռնատարների պատուհանները և չեն թողել նրանց առաջ շարժվել: Ահա այդպիսի բարի-դրացիություն են հաստատում թուըքերը պարտված հարևանների հետ…  

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ